Հայոց պատմության ակադեմիական հրատարակության գիրքը ձեռքին՝ խեղկատակը մեր պատմությունն է մեկնաբանում:
Կարծես՝ կարդացել է ու ինչ-որ բան է հասկացել, հիմա էլ մեկնաբանում է ու դասեր տալիս։
Խեղկատակին Հայոց պատմությունը մեկ դաս կարող է տալ ընդամենը՝ ուրացողների ու դավաճանների վերջաբանի դասը:
Հայոց Պատմության ակադեմիական հատորաշարը հայ ժողովրդի ապրելու համար պայքարի, գոյատևման, այդ ճանապարհին հաղթանակների ու պարտությունների մասին է, ոչ թե կապիտուլյացիան որպես հաղթանակ ներկայացնելու մասին:
Կառավարության շենքում վեր ընկած խեղկատակը հավանաբար շուտով հրապարակում Լենինի արձանի տեղում կբարձրացնի Վասակ Սյունու արձանը, որ պատուհանից նայի այդ արձանին ու իրեն այդքան էլ ոչնչություն չզգա:
Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ